ABCMEDIA
Կարմիր Խաչն այցելել է Բաքվում կալանավորված արցախցի պաշտոնյաներին

Կարմիր Խաչն այցելել է Բաքվում կալանավորված արցախցի պաշտոնյաներին

ԿԽՄԿ-ի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում կալանավորված հայ
գործիչներին. ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ԿԽՄԿ
գրասենյակից:

Նշվում է, որ նրանց հետ տեղի են ունեցել անհատական ​​հանդիպումներ,
ապահովվել են պայմաններ՝ ստեղծվել նրանց ընտանիքների հետ կապ հաստատելու համար։

Նշենք, որ Ադրբեջանը կալանավորել է Արցախի նախկին նախագահներ Արկադի
Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին,
գեներալներ Լյովա Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին
և ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին։