
ՆԱՏՕ-ն Թբիլիսիին կոչ է արել արագացնել բարեփոխումները` դաշինքին միանալու համար
Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Վրաստանի իշխանություններին կոչ է արել արագացնել բարեփոխումները` դաշինքին միանալու համար:
Սոցցանցում հրապարակված հայտարարության մեջ Կոլոմինան հաստատում է ՆԱՏՕ-ի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։
«ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, հավատարիմ է Վրաստանի հետ երկարաժամկետ գործընկերությանը և կոչ է անում կառավարությանն արագացնել բարեփոխումները՝ ամրապնդելու համար ժողովրդավարական ինստիտուտները և խթանելու վրացի ժողովրդի եվրաատլանտյան նկրտումները», — X-ի իր միկրոբլոգում գրել է Կոլոմինան: