Մասկը հեռանում է Կալիֆորնիայից, իսկ Լավրովը նշել է թե երբ կավարտվի պատերազմը
Լավրովը պատասխանել է, թե երբ կավարտվի ռուս-ուկրաինական , ու Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը: Երկու դեպքում էլ արմատները հասնում են արևմուտք: Նրանք պիտի դադարեն զինել Կիևին, միակ պայմանը սա է: Լավրովի խոսքով, այդ ժամանակ Ռուսաստանը կփնտրի լուծում, Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հավելել է նաև, որ Արևմուտքն Ուկրաինայի վերաբերյալ իր նախաձեռնություններում չի խոսում հակամարտության բուն պատճառների մասին։ Իսրայել-Պաղեստին պատերազմ, դա նույնպես կախված է Միացյալ նահանգներից: Այս պարագայում էլ ԱՄՆ-ն չպիտի աջակցի Իսրայելին: Հենց այդ պարագայում կավարտվի արյունահեղությունը: Բայց զուգահեռաբար Եվրահանձնաժողովը չորեքշաբթի առաջարկել է հաստատել 4,2 մլրդ եվրոյի օգնության տրամադրումը Կիևին:Եվրահանձնաժողովի առաջարկը դեռ պետք է հաստատի ԵՄ խորհուրդը։