Առաջին օլիմպիական սկանդալը․ օլիմպիական եռակի չեմպիոնուհին հեռացվել է խաղերից ձիուն ծեծելու համար. տեսանյութ
Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Շարլոտ Դյուժարդենը հեռացվել է Փարիզի Օլիմպիական խաղերից․ գրում է Коммерантъ-ը։
Պատճառը չորս տարի առաջվա պատմությունն է այն մասին, թե ինչպես է նա դաժանաբար վարվել ձիու հետ, որին մեկ րոպեում մտրակով 24 հարված է հասցրել։ Իրականում, ինչպես ցույց է տալիս «միջադեպի» տեսանյութը, Դյուժարդենը պարզապես հորդորում էր կենդանուն հնազանդվել և անել այն, ինչ իրենից պահանջվում էր։ Մի քանի հազար տարի շարունակ մարդկությունը ձիեր վարժեցնելու այլ արդյունավետ միջոց չի մտածել։ Դա չի խանգարել Ձիասպորտի միջազգային ֆեդերացիային (FEI) պատժել վաստակավոր հեծյալին։
Բրիտանացի մարզուհին երկրի պատմության ամենատիտղոսակիր մարզիկներից մեկն է: Նա եռակի օլիմպիական չեմպիոն է, խաղերի արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր։ Դյուժարդենը Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր է: