Պայթյուն Գերմանիայում, հետընտրական քաոս՝ Վենեսուելայում․ միջազգային լրահոսն՝ ամփոփ
Կարակասում հետընտրական քաոս է․ փողոց դուրս եկած ցուցարարները ընտրությունների արդյունքում Մադուրոյի հաղթանակը կեղծ են համարում։ Ավելի վաղ Վենեսուելայի նախագահի թեկնածու և պետության ներկայիս ղեկավար Նիկոլաս Մադուրոյի շտաբը հայտարարել էր ընտրություններում նրա հաղթանակի մասին։ Այս հայտարարությունից հետո երկրում զանգվածային անհնազանդության ակցիաներ են սկսվել, կան տասնյակ կալանավորվածներ։ Նիդերլանդներում Ազատության կուսակցության առաջնորդ Գերտ Վիլդերսը կոչ է արել Թուրքիային հեռացնել Հյուսիսատլանտյան դաշինքից այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է ներխուժել Իսրայել։ Մանրամասները՝ տեսանյութում։