Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Կահիրեում ընթացող միջազգային համաժողովում հայտարարել է` պաղեստինցիները չեն համաձայնի վերաբնակվել Գազայի սահմաններից դուրս՝ չնայած իսրայելական բանակի չդադարող գնդակոծություններին։Այս մասին տեղեկացրել է Al Jazeera-ն։
«Մենք երբեք չենք համաձայնի վերաբնակվել, մենք կմնանք մեր հողերի վրա, ինչ դժվարություններ էլ որ լինեն»,- ասել է Աբասը՝ կոչ անելով մշտական աջակցություն ապահովել Գազայի հատվածին։
Աբասը նշել է նաև, որ դեմ է պաղեստինցիներին Արևմտյան ափի և Երուսաղեմի իրենց տներից վտարելուն։