
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Ադրբեջանի թիվ 1 գրոսմայստերին և արծաթե մեդալ նվաճել
Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Chessy» թիմը դարձել է աշխարհի կայծակնային շախմատի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան․ տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Առաջնությունում մեր գրոսմայստերի թիմակիցներն են եղել Ռիչարդ Ռապորտը, Ալեքսեյ Սարանան, Վիդիտ Սանտոշ Գուջրատին, Ջորդեն Վան Ֆորեստը, Էրդողմուս Յագիզ Քաանը, Աննա Մուզիչուկը, Համպի Կոներուն և Մուխթար Աինակուլը։
Հայկը մեդալ է նվաճել նաև անհատական պայքարում․ 3-րդ խաղատախտակի վրա հայ շախմատիստը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Առաջնության շրջանակներում Հայկը 2։0 հաշվով հաղթել է Ադրբեջանի թիվ մեկ շախմատիստ Շահրիյար Մամեդյարովին։