ABCMEDIA
Իսրայելը ներկայացրել է ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի երեք փուլանոց ծրագիրը

Իսրայելը ներկայացրել է ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի երեք փուլանոց ծրագիրը

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը ներկայացրել է ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմում
Իսրայելի երեք փուլից բաղկացած ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է The Wall Street
Jounal-ը։

«Առաջին փուլը, որում
ներկայումս գտնվում է իսրայելական բանակը, ներառում է օդային ուժերի միջոցով հարվածներ
հասցնելը, այնուհետև «ցամաքային զորավարժություններ»՝ ոչնչացնելու ՀԱՄԱՍ-ի զինյալներին
և վնասելու նրանց ենթակառուցվածքը:

Երկրորդ փուլը ներառում
է փոքր հեռահարության մարտական ​​գործողություններ, «դիմադրության օջախների վերացման»
աշխատանքներ։

Երրորդ փուլը ներառում է ներկայիս Գազայի գոտում անվտանգության
նոր ռեժիմի ստեղծումը, Գազայի հատվածում առօրյա կյանքի պատասխանատվությունը Իսրայելի
վրայից հանելը և Իսրայելի անվտանգության առումով նոր իրականության ստեղծումը»։