ABCMEDIA
Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Գազայում ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոններին

Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Գազայում ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոններին

Իսրայելի
պաշտպանության բանակը հայտարարել է, որ վաղ առավոտից հարվածներ է հասցրել Գազայի հատվածում
ՀԱՄԱՍ-ի մի քանի հրամանատարական կենտրոններին, հակատանկային հրթիռների արձակման կետերին
և ստորգետնյա ենթակառուցվածքին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ այսօր հարվածել է նաև սահմանին
մոտ գտնվող լիբանանյան տարածքին ու նաև կրակ է բացել՝ ի պատասխան Լիբանանի հետ սահմանակից
իր դիրքերի վրա հակատանկային հրթիռների արձակման։