10 Նոյ
2024
13.2° c ԵՐԵՎԱՆ
12.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հնդկաստանը հայտարարել է մինչև 2024 թվականի վերջը Հայաստանին Akash-1S զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու մասին

Հնդկաստանը հայտարարել է մինչև 2024 թվականի վերջը Հայաստանին Akash-1S զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու մասին

Հնդկաստանը հայտարարել է Հայաստանին մինչև 2024 թվականի վերջը Akash-1S զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու մասին․ հայտնում է Indian Defense Research Wing-ը։

«Սա կարևոր հանգրվան է երկրի պաշտպանական արտահանման համակարգի համար, քանի որ Հայաստանը դառնում է այս նորացված հրթիռային համակարգի առաջին միջազգային գնորդը», – նշում է պորտալը։

Akash-ը կարճ հեռահարության շարժական հրթիռային համակարգ է, որն արտադրվում է Bharat Dynamics Limited (BDL) ընկերության կողմից: Համալիրը կարող է միաժամանակ մի քանի թիրախներ խոցել (թշնամու հրթիռներ, ինչպես նաև ուղղաթիռներ, կործանիչներ և անօդաչու սարքեր 4-ից 25 կմ շառավղով):