29 Դեկ
2024
7.3° c ԵՐԵՎԱՆ
5.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ

Օգոստոսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին մասնակից քահանաներին, ովքեր ժամանել են Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից։

Հանդիպմանը Նորին Սրբությունն իր հայրական օրհնությունը բերեց եկեղեցականներին՝ գոհունակությամբ արձանագրելով, որ դասընթացները հնարավորություն են ընձեռում քահանա հայրերին համախմբվելու Մայր Աթոռում, զորանալու Սուրբ Էջմիածնի առաքելության տեսիլքով, մեր սուրբ հայրերի ավանդած ժառանգությամբ, ովքեր կերտել են հայ ժողովրդի փառքը, ինքնությունն ու դիմագիծը և ուղենշել ազգի հավիտենության ճանապարհը։

Իր խոսքում Հայոց Հովվապետը հորդորեց քահանա հայրերին նաև զորացնելու փոխգործակցությունը համայնքների միջև իրենց հոգեխնամ առաքելությունն էլ ավելի արդյունավետ դարձնելու համար։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց հոգևորականներին առավել նախանձախնդրորեն, անձնվիրաբար իրականացնել իրենց հովվական ծառայությունը` ազգի համար այս բարդ ժամանակահատվածում այն կարևոր պայման նկատելով Եկեղեցու և Հայրենիքի զորացման։