03 Հուն
2025
-5.9° c ԵՐԵՎԱՆ
-2.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաստացի, Բաքուն իր ցանկությունների մեծ մասին հասնում է Փաշինյանի քաղաքականության շնորհիվ․ ադրբեջանագետ

Փաստացի, Բաքուն իր ցանկությունների մեծ մասին հասնում է Փաշինյանի քաղաքականության շնորհիվ․ ադրբեջանագետ

«Ղարաբաղում «սատանայի որջը» քանդվեց․ հիմա Փաշինյանի հերթն է։ Բաքուն հասավ ևս մեկ ցանկության կատարմանը»։ Սա ադրբեջանական trend.az գործակալության հրապարակումն է անցած տարվա սեպտեմբերի 28-ին, երբ տեղի էր ունենում Ադրբեջանի կողմից իրապես երկար պլանավորված ու սպասված գործողությունը՝ Արցախի հայերի էթնիկ զտումն ու բռնի տեղահանումը. գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Միայն ադրբեջանական մամուլի վերնագրերը բավական են հասկանալու, թե որքան ատելություն ու ռասիզմ է քարոզվում հայերի դեմ Ադրբեջանում։ Սա դրա հերթական դրսևորումներից մեկն է։

Սա գիտակցելով է, որ Ադրբեջանն ուզում է Հայաստանին համոզել հրաժարվել միջազգային դատական հայցերից, քանի որ ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանն ունի ապացուցողական բավարար բազա՝ ցույց տալու, որ Ադրբեջանում պետական մակարդակով ատելություն է քարոզվում հայերի դեմ։ Ցավալին այն է, որ ՀՀ իշխանականներն էլ հակված են բավարարելու Ադրբեջանի հերթական ցանկությունը։ Փաստացի, Բաքուն իր ցանկությունների մեծ մասին հասնում է Փաշինյանի քաղաքականության շնորհիվ», – գրել է Հայրապետյանը։․․