16 Ապր
2025
12.3° c ԵՐԵՎԱՆ
-1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ Բելգորոդի, Կուրսկի և Բրյանսկի շրջաններում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ

ՌԴ Բելգորոդի, Կուրսկի և Բրյանսկի շրջաններում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ

Քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և ահաբեկչական գործողությունների սպառնալիքները կանխելու նպատակով Ռուսաստանի Բելգորոդի, Կուրսկի և Բրյանսկի շրջաններում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ. Հայտնում է ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն։

Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՀԿ նախագահ, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի որոշմամբ՝ նշված շրջաններում օգոստոսի 9-ից իրականացվում են հակաահաբեկչական գործողություններ։ Հակաահաբեկչական գործողության ռեժիմը ենթադրում է նաև վերահսկողության և քաղաքացիական օբյեկտների հսկողության խստացում։ Կոմիտեն տեղեկացրել է նաև, որ կառավարական գերատեսչությունները լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում ռուսաստանցիների անվտանգության ապահովման, կարգուկանոնի պահպանման և օբյեկտների հակաահաբեկչական պաշտպանության ամրապնդման համար:

Ռուսական կողմի հաղորդմամբ՝ օգոստոսի 6-ի առավոտյան Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները, հատելով պետական սահմանը, փորձել են գրավել Կուրսկի մարզի Սուդժանսկի շրջանի տարածքի մի հատվածը։ Հարձակումը հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի, բնակելի շենքերի և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների վնասմանը։

Տարածաշրջանում գործում է դաշնային մակարդակի արտակարգ իրավիճակի ռեժիմ։

Ռազմագերիներ