Պաղեստինի հարցերով ՄԱԿ-ի գործակալությունը դատապարտել է Գազայի դպրոցի վրա Իսրայելի հարվածը
Քաղաքացիական ենթակառուցվածքները չպետք է դառնան ռազմական հարվածների թիրախ. հայտարարել է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության գործակալության գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին X-ի իր միկրոբլոգում՝ կապված Գազայի դպրոցի վրա իսրայելական հարվածի հետ:
Ավելի վաղ պաղեստինյան շտապ օգնության ծառայությունները հայտնել էին, որ իսրայելական ինքնաթիռը երեք հրթիռ է արձակել Գազայի Ալ-Թաբաին դպրոցի ուղղությամբ, որտեղ փախստականները հավաքվել էին առավոտյան աղոթքի համար:
Նախնական տվյալներով՝ զոհվել է 100 մարդ։
«Հերթական սարսափի օր Գազայում: Հերթական հարվածը դպրոցին և տասնյակ պաղեստինցիների սպանության մասին հաղորդումներ, ներառյալ կանայք, երեխաներ և ծերեր: Դպրոցները, ՄԱԿ-ի գործակալությունները և քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախ չեն»,- գրել է Լազարինին: