ABCMEDIA
Ամեն ինչ չէ, որ մեզնից է կախված, բայց կփորձենք բռնի տեղահանվածների հարցերին լուծում տալ․ Շահրամանյան

Ամեն ինչ չէ, որ մեզնից է կախված, բայց կփորձենք բռնի տեղահանվածների հարցերին լուծում տալ․ Շահրամանյան

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը մի խումբ բռնի
տեղահանված արցախցիների հետ հանդիպումից հետո ներկայացրել է մանրամասները։

«Հարցերի մեծ մասը վերաբերվում էր սոցիալական խնդիրներին՝ տեղավորման,
աշխատանքի և աշխատավարձի հետ կապված։ Բոլոր հարցերին տրվել է պատասխան մեր լիազորությունների
շրջանակում։ Մենք պատրաստ ենք նաև ձեր հարցերը գույքագրել և ներկայացնել համապատասխան
մարմիններին։ Ամեն ինչ չէ, որ մեզանից է կախված, բայց մենք փորձելու ենք ձեր հարցերին
լուծում տալ։ Այդ նպատակով որոշել ենք, որ այստեղ տրամադրելու ենք երկու սենյակ և այն
քաղաքացիները, որոնք ցանկություն են հայտնել կամավոր զբաղվել ձեր հարցերով, ունենալու
են այդ հնարավորությունը»,-ասել է նա։

Խոսելով քաղաքական ապագայի մասին՝  Շահրամանյանն ասել է, որ
կան հարցեր, որոնք վտանգ են պարունակում և բարձրաձայնելը ճիշտ չէ։

Նրա խոսքով՝ Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի դռները
բաց է բոլորի համար, պատրաստ են իրենց հնարավորությունների և լիազորությունների սահմաններում
լուծել բռնի տեղահանված անձանց  օրհասական հարցերը։