ABCMEDIA
Իսրայելցի դիվանագետները դեսպանի գլխավորությամբ լքել են Թուրքիան

Իսրայելցի դիվանագետները դեսպանի գլխավորությամբ լքել են Թուրքիան

Անկարայում Իսրայելի դեսպան Իրիտ
Լիլիանն իսրայելցի այլ դիվանագետների հետ միասին լքել է Թուրքիան, հաղորդում է
թուրքական NTV հեռուստաընկերությունը ։

Իսրայելի դեսպանատունը հրաժարվել է
մեկնաբանել այս հաղորդագրությունները, հայտնում է Reuters-ը։

Այս շաբաթվա սկզբին Իսրայելի Ազգային
անվտանգության խորհուրդը Թուրքիայի դեմ նախազգուշացում էր հրապարակել՝
պատճառաբանելով, որ իսրայելցիները կարող են թիրախ դառնալ Գազայի հակամարտությունից
զայրացածների կողմից:

Խորհուրդը նաև կոչ է արել Թուրքիայում
գտնվող Իսրայելի քաղաքացիներին հնարավորինս շուտ լքել երկիրը։ Ի պատասխան այս
նախազգուշացման՝ իսրայելական ավիաընկերությունները չորեքշաբթի ուշ երեկոյան
թռիչքներ են կազմակերպել Ստամբուլից՝ Թուրքիայից հեռանալ ցանկացող իսրայելցիների
համար։

Թուրք ցուցարարները բազմիցս
հակաիսրայելական ցույցեր են կազմակերպել, իսկ Թուրքիայում Գազայի հիվանդանոցի պայթյունից
հետո եռօրյա սուգ է հայտարարվել։