19 Սեպ
2024
17.3° c ԵՐԵՎԱՆ
7.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինան ցանկանում է մարդասիրական միջանցք բացել Կուրսկի շրջանի բնակիչների համար

Ուկրաինան ցանկանում է մարդասիրական միջանցք բացել Կուրսկի շրջանի բնակիչների համար

Ուկրաինայի իշխանությունները ռազմական ղեկավարության հետ պատրաստվում են Կուրսկի շրջանից բնակիչներին տեղափոխել Ուկրաինայի Սումիի շրջան։ Այդ մասին իր Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։

«Մենք այժմ աշխատում ենք զինվորականների հետ Կուրսկի շրջանից դեպի Սումի խաղաղ բնակիչների համար մարդասիրական միջանցքի հնարավոր երթուղու վրա», – գրել է քաղաքական գործիչը:

Նա նաև ասել է, որ Ուկրաինան կարող է մարդասիրական միջանցք բացել դեպի Ռուսաստան, սակայն Կրեմլը, իբր, դեռ պաշտոնական հարցում չի ուղարկել Կիև այս թեմայով։