ABCMEDIA
Տարածաշրջանը վառոդով տակառի վիճակում է. Իրանի արտգործնախարար

Տարածաշրջանը վառոդով տակառի վիճակում է. Իրանի արտգործնախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր
Աբդոլլահիանը հայտարարել է, որ տարածաշրջանը գտնվում է վառոդով տակառի վիճակում, և
կա պայթյունի և իրավիճակի՝ վերահսկողությունից դուրս գալու հավանականություն: Այս
մասին գրում է IRNA գործակալությունը։

Աբդոլլահյանն այս մասին լրագրողներին ասել է հինգշաբթի
առավոտյան՝ Ջիդդայից մեկնելուց առաջ և քննարկել Իսլամական համագործակցության
կոմիտեի արտահերթ նիստի անցկացումը և օկուպացված տարածքներում վերջին
զարգացումները:

«Վերջին
հանդիպմանը ներկա բոլոր արտգործնախարարները համակարծիք են եղել Գազայի և Հորդանան
գետի արևմտյան ափի բնակչության դեմ սիոնիստական ​​ռեժիմի ռազմական
հանցագործությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտության շուրջ»,- ասել է նա։

Իրանի
արտգործնախարարը նշել է, որ բոլորը միակարծիք են, որ «քաղաքական ակտիվիստները
չպետք է անտարբեր լինեն խաղաղ բնակչության, կանանց և երեխաների սպանությունների
նկատմամբ և պետք է քայլեր ձեռնարկեն»։

«Մեր
անցկացրած երկկողմ հանդիպումներում լուրջ քննադատություն է հնչել Միացյալ
Նահանգների նախագահ պարոն Ջո Բայդենի գործողությունների վերաբերյալ, քանի որ նախ
այն պայմաններում, երբ Գազայի հիվանդանոցը դառնում է սիոնիստական ​​ռումբերի թիրախ
և ավելի քան հազար քաղաքացիական անձինք, բուժանձնակազմը և հիվանդները դառնում են
նահատակներ, Բայդենը պաշտպանում է պատերազմի կողմը և մտնում է տարածաշրջան, և
երկրորդը, ինչպես արտահայտվեց արտգործնախարարներից մեկը՝ դինոզավրը ճանճ է ծնել»,
– ասաց նա: