ABCMEDIA
Դատախազը պահանջում է Արմեն Չարչյանին դատապարտել 5 տարի ազատազրկման

Դատախազը պահանջում է Արմեն Չարչյանին դատապարտել 5 տարի ազատազրկման

Դատախազը պահանջում
է «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին
դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել
է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Արմեն Չարչյանի գործով
դատախազը միջնորդեց Դատարանին նշանակել նրան պատիժ ազատազարկում՝ 5 տարի ժամկետով….

24.11.2023թ. Ժամը՝ 16:00-ին նշանակված դատական նիստով Ես
եմ հանդես գալու ճառով», – գրել է փաստաբանը։