23 Հոտ
2024
4.4° c ԵՐԵՎԱՆ
1.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի նախագահն ու այլ պաշտոնյաներ կշարունակեն պաշտոնավարել, բայց չեն վարձատրվի

Արցախի նախագահն ու այլ պաշտոնյաներ կշարունակեն պաշտոնավարել, բայց չեն վարձատրվի

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել` հոկտեմբերի 1-ից աշխատանքից
ազատելով պետական և համայնքային հիմնարկների, պետության և համայնքների կողմից հիմնադրված,
ինչպես նաև դրանց մասնակցությամբ կազմակերպությունների, պետության և համայնքների կողմից
ստեղծված հիմնադրամների աշխատողներին։

Զբաղեցրած պաշտոններից չեն ազատվելու Արցախի Հանրապետության Նախագահը,
նախագահի աշխատակազմի ղեկավարի, ԱԽ քարտուղարը, պատգամավորները, ԱԺ աշխատակազմի ղեկավարը,
դատավորները, Արցախի ՄԻՊ-ը, ԿԸՀ նախագահը, գլխավոր դատախազը, պետնախարարը, նախարարները,
Ստեփանակերտի քաղաքապետը, վարչակազմերի ղեկավարները, համայնքների ղեկավարները և մի
քանի այլ պաշտոնյաներ։

Նրանք սակայն, չեն վարձատրվի և կպաշտոնավարեն հասարակական հիմունքներով։

Հրամանագրով սահմանվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից հետո
Արցախի Հանրապետության անունից տրվող փաստաթղթերը վավերական են: