Կուրսկի մարզում 30 մարդ է զոհվել ուկրաինական զորքերի հարձակման հետևանքով
Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով Ռուսաստանի Կուրսկի մարզում 30 մարդ է զոհվել․ այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով առողջապահության ծառայությանը։
«Ուկրաինայի զինված ուժերի կողմից Կուրսկի մարզի վրա հարձակման հետևանքով 30 մարդու մահ է գրանցվել, 143 մարդ ստացել է տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։ Նրանցից 79 հոսպիտալացվել է, այդ թվում՝ 4 երեխա», – հայտնել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ հայտնել էին 17 զոհի, 140 վիրավորի մասին։