24 Սեպ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ-ի թուրք պաշտոնյայի հետ․ ի՞նչ են քննարկել

Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ-ի թուրք պաշտոնյայի հետ․ ի՞նչ են քննարկել

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ. տեղեկանում ենք կառավարությունից։

«Զրուցակիցները կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը և անդրադարձ կատարել ԵԱՀԿ-ի հետ իրականացվող ընթացիկ ծրագրերին։

Կողմերը մտքեր են փոխանակել կազմակերպության գործունեությանը և վերջինիս կարողությունների ամրապնդմանը վերաբերող հարցերի շուրջ:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության ապահովմանը և տեղի ունեցող զարգացումներին առնչվող թեմաներ»,- ասված է հաղորդագրությունում:

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ