20 Սեպ
2024
16.4° c ԵՐԵՎԱՆ
14.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերմանիայում փառատոնի ժամանակ անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ կան զոհեր

Գերմանիայում փառատոնի ժամանակ անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ կան զոհեր

Գերմանիայի արևմտյան Զոլինգեն քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել է փառատոնի մասնակիցների վրա։ Երեք մարդ զոհվել է, առնվազն հինգը՝ ծանր վիրավորվել, հանցագործը փախել է․ գրում է Bild պարբերականը։

Ոստիկանությունը հայտնում է, որ հարձակվողը դանակով անկանոն հարվածներ է հասցրել։ Միջադեպը որակվել է որպես նպատակային հարձակում մարդկանց վրա։ Հանցագործը հետախուզվում է։ Բնակիչներին խնդրել են չլքել իրենց տները։

Մահացածները կին և երկու տղամարդ են։ Հարձակումը տեղի է ունեցել Զոլինգեն քաղաքի կենտրոնում գտնվող բանուկ հրապարակում՝ հենց բեմի դիմաց, որտեղ երաժիշտները ելույթ էին ունենում քաղաքի 650-ամյակի օրվա առթիվ:

Deutsche Welle-ն գրում է, որ տոնական միջոցառումները, որոնք պետք է տևեին մինչև օգոստոսի 25-ը, չեղարկվել են։