ABCMEDIA
ՀՀ-ն ռուսական հեռուստաալիքների կողմից համաձայնագրի խախտման վերաբերյալ փաստաթղթային ապացույցներ չի ներկայացրել․ ՌԴ-ն հերքում է ՀՀ ԲՏԱ նախարարության հայտարարությունը

ՀՀ-ն ռուսական հեռուստաալիքների կողմից համաձայնագրի խախտման վերաբերյալ փաստաթղթային ապացույցներ չի ներկայացրել․ ՌԴ-ն հերքում է ՀՀ ԲՏԱ նախարարության հայտարարությունը

Հայաստանը ռուսական
հեռուստաալիքների կողմից միջպետական համաձայնագրի խախտման վերաբերյալ փաստաթղթային
ապացույցներ չի ներկայացրել։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ասված է
ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության տարածած հաղորդագրության
մեջ։

«Հայկական կողմը հայտարարել
է ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում
համագործակցության մասին համաձայնագրի 5-րդ հոդվածի խախտումների մասին։ Ռուսական կողմն
ի գիտություն է ընդունել հայկական կողմի մտահոգությունները կոնկրետ։ Միևնուն ժամանակ
այդ փաստերի կոնկրետ փաստաթղթային ապացույցներ գործընկերների կողմից չի ներկայացվել»,-
ասված է հաղորդագրության մեջ։

ՌԴ թվային զարգացման,
կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունում նշել են, որ հանդիպման արդյունքներով
կողմերը ստորագրել են համատեղ հայտարարություն, որով հաստատվել են պայմանավորվածությունները՝
ապահովելու համաձայնագրի լիարժեք կատարումը, արագ լուծելու առաջացող խնդիրները և պահպանելու
սերտ համագործակցությունը համապատասխան գերատեսչությունների միջև։