20 Սեպ
2024
21.4° c ԵՐԵՎԱՆ
16.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինը Պաղեստինի նախագահին հրավիրել է մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին

Պուտինը Պաղեստինի նախագահին հրավիրել է մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասին հրավիրել է մասնակցել Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին: Այս մասին հայտնել է РИА Новости-ին հայտնել է ՌԴ-ում Պաղեստինի դեսպան Աբդելհաֆիզ Նոֆալը։

«Մենք ստացել ենք ՌԴ նախագահ Պուտինի հրավերը, նա Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին հրավիրել է BRICS-ի գագաթնաժողովին։ Մահմուդ Աբբասն ընդունել է հրավերը, կտեսնենք՝ նա, թե վարչապետը կմասնակցեն գագաթնաժողովին։ Ամենակարևորն այն է, որ մենք կմասնակցենք»,- ասել է դեսպանը։