
Արցախից բռնի տեղահանված 14,848 աշակերտ գրանցված է ՀՀ դպրոցներում և հաճախում է դասերի
Այսօրվա դրությամբ Արցախից բռնի տեղահանված 14 848 աշակերտ գրանցված
է ՀՀ դպրոցներում և հաճախում է դասերի․ տեղեկացրնում է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Մի փոքր դանդաղել է երեխաների գրանցումը դպրոցներում, դա պայմանավորված
է նրանով, որ մարդիկ այս պահին միջնաժամկետ կացարանի փնտրտուքի հարցերով են զբաղված։
Մեր հայրենակիցներին հորդորում եմ առաջին իսկ հնարավորության պարագայում դիմել, որովհետև,
անկախ հետագա տեղաշարժի փոփոխություններից, երեխաները կրթությունից դուրս են մնում։
Ամեն բաց թողնված օրը լրացուցիչ բարդություններ է առաջացնում մեր երեխաների համար»,
– ասել է Ժաննա Անդրեասյանը։