ABCMEDIA
Վրաստանը ԵՄ-ի թեկնածու երկրի կարգավիճակ կստանա, Ուկրաինայի ու Մոլդովայի հետ անդամակցության շուրջ բանակցություններ կսկսվեն․ Շառլ Միշել

Վրաստանը ԵՄ-ի թեկնածու երկրի կարգավիճակ կստանա, Ուկրաինայի ու Մոլդովայի հետ անդամակցության շուրջ բանակցություններ կսկսվեն․ Շառլ Միշել

Եվրամիության երկրները
որոշել են բանակցություններ սկսել Ուկրաինային և Մոլդովային՝ ԵՄ կազմ ընդունելու վերաբերյալ։
Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

«Եվրոպական խորհուրդը
որոշել է սկսել անդամակցության շուրջ բանակցությունները Ուկրաինայի և Մոլդովայի հետ»,-
գրել է Միշելը՝ նշելով նաև, որ որոշում է կայացվել Վրաստանին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ
տրամադրելու վերաբերյալ։