ABCMEDIA
Ռուսաստանը պատրաստ է հարաբերությունները վերականգնել Միացյալ Նահանգների հետ․ Պուտին

Ռուսաստանը պատրաստ է հարաբերությունները վերականգնել Միացյալ Նահանգների հետ․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր
Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ պայմանների առկայության
դեպքում Ռուսաստանը պատրաստ է հարաբերությունները վերականգնել Միացյալ Նահանգների հետ։

«Մենք պատրաստ ենք հարաբերություններ կառուցել ԱՄՆ-ի հետ,
մենք գտնում ենք, որ Միացյալ Նահանգները կարևոր երկիր է։ Երբ այնտեղ ներքին հիմնարար
փոփոխություններ տեղի ունենան, երբ այնտեղ սկսեն հարգել այլ մարդկանց, այլ երկրներին,
փնտրել փոխզիջումներ, ոչ թե պատժամիջոցների ու ռազմական գործողությունների միջոցով
լուծել իրենց հարցերը, այդ ժամանակ էլ պայմաններ կստեղծվեն հարաբերությունների լիարժեք
վերականգնման համար։ Առայժմ այդպիսի պայմաններ չկան, բայց մենք դրան (անհրաժեշտ պայմանների
դեպքում հարաբերությունների վերականգնմանը) պատրաստ ենք»,- ասել է Վլադիմիր Պուտինը։