Սեպտեմբերի 1-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 1-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ:
Սեպտեմբերի 1-ի և 2-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 1-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 1-ի և 2-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 14-16 մ/վ արագությամբ։