ABCMEDIA
Գերմանիայի կանցլերը Իսրայելի գոյության և անվտանգության ապահովումը Գերմանիայի խնդիրն է հայտարարել

Գերմանիայի կանցլերը Իսրայելի գոյության և անվտանգության ապահովումը Գերմանիայի խնդիրն է հայտարարել

Գերմանիայի կանցլեր
Օլաֆ Շոլցը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
հայտարարել է, որ Գերմանիայի խնդիրը Իսրայելի գոյության և անվտանգության ապահովումն
է։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Իսրայելի և նրա քաղաքացիների անվտանգությունը Գերմանիայի
պետական քաղաքականության պարադիգմն է: Գերմանիայի կառավարությունը գործում է այդ սկզբունքին
համապատասխան»,-ասել է Շոլցը՝ հավելելով, որ Բունդեսթագի բոլոր կուսակցությունները
պաշտպանում են այդ դիրքորոշումը: