04 Հուլ
2026
31° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերմանական ավտոարտադրողները բախվում են գործարանների փակման մեծ ալիքի հետ

Գերմանական ավտոարտադրողները բախվում են գործարանների փակման մեծ ալիքի հետ

Կորցնելով դիրքերն էլեկտրական մեքենաների արտադրության մրցավազքում՝ գերմանական և ֆրանսիական ավտոարտադրողները բախվում են գործարանների փակման մեծ ալիքի հետ․ գրում է Bloomberg գործակալությունը։

Volkswagen AG-ն իր 87-ամյա պատմության մեջ առաջին անգամ դիտարկում է Գերմանիայում գործող գործարանների փակման հարցը։

Պատճառները պարզ են. Եվրոպայի ջանքերը՝ էլեկտրական մեքենաների արդյունաբերության մեջ մրցակցելու չինացի մրցակիցների և Tesla Inc. կազմակերպության հետ, թուլացել են:

«VW-ն գիտակցում է, թե որքան լուրջ է իրավիճակը», – ասել է Citigroup ընկերության վերլուծաբան Հարալդ Հենդրիկսեն: «Մենք գտնվում ենք բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, և Եվրոպան չի հաղթել այդ ճակատամարտում»:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026