Սաստիկ շոգի պատճառով հունական գյուղի ավերակները նորից դուրս են եկել ջրի երես
Հունական Կալլիո անունով գյուղի ավերակները, որ տասնամյակներ շարունակ գտնվում էին ջրի տակ, նորից ի հայտ են եկել։ Պատճառը ռեկորդային շոգն է, ինչը հանգեցրել է այդ տարածքում խոշոր ջրամբարի մասնակի չորացմանը․ գրում է BBC-ն։
Գյուղում եղել է 80 տուն, եկեղեցի և դպրոց։ Ավելի քան 40 տարի առաջ գյուղի բնակիչները ստիպված են եղել լքել իրենց տները՝ մայրաքաղաք Աթենքին ջուր մատակարարող ամբարտակի համար ճանապարհ բացելու համար։
Սակայն վերջին ամիսներին ծայրահեղ շոգը պատճառ է դարձել, որ ջրի մակարդակը կտրուկ իջնի։ Այժմ անօդաչու թռչող սարքերի կադրերից երևում են ջրի երեսին հայտնված տների ավերակները։