Իսպանիան Ուկրաինային կփոխանցի HAWK հակաօդային պաշտպանության համակարգի ամբողջական մարտկոցը․ հայտարարել է պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը «Ռամշտեյն ֆորմատի» հանդիպման ժամանակ՝ Ուկրաինայի նախագահի ներկայությամբ, հայտնում է Իսպանիայի պաշտպանության նախարարության կայքը։
«Հաշվի առնելով նախագահ Զելենսկու հստակ խնդրանքը հակաօդային պաշտպանության համակարգերի վերաբերյալ՝ նախարար Ռոբլսը հայտարարել է, ամբողջական HAWK մարտկոցի անհապաղ տրամադրման մասին՝ ներառյալ վեց արձակման կայաններ, որոնք նույնպես տրամադրվել են Իսպանիայի կողմից և արդեն Լեհաստանում են», – ասվում է հայտարարության մեջ: