05 Հոտ
2024
18.4° c ԵՐԵՎԱՆ
15.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանի Դաշնության և Իրանի միջև համապարփակ համաձայնագիրը կարող է ստորագրվել հոկտոմբերին․ ՌԴ-ում Իրանի դեսպան

Ռուսաստանի Դաշնության և Իրանի միջև համապարփակ համաձայնագիրը կարող է ստորագրվել հոկտոմբերին․ ՌԴ-ում Իրանի դեսպան

Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել հոկտեմբերին Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովում։ «TACC» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Այս հարցի շուրջ մենք խոսել ենք մեր ռուս գործընկերների հետ։ Հոկտեմբերին հնարավորությունը մեծ է»,- ընդգծեց դիվանագետը՝ պատասխանելով Ռուսաստանի հետ համաձայնագրի ստորագրման ժամկետների մասին հարցին։

Միաժամանակ Ջալալին չի բացառել, որ կողմերը կարող են հետաձգել նշված փաստաթղթի ստորագրումը առանձին հանդիպման համար, որը կարող է կայանալ կա՛մ Թեհրանում, կա՛մ Մոսկվայում։