ABCMEDIA
ՌԴ ԱԳՆ-ն  Հայաստանին զգուշացնում է լուրջ վտանգների մասին

ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին զգուշացնում է լուրջ վտանգների մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական
ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Հայաստանից հնչող գնահատականներին, ըստ
որոնց ռուսական ջանքերն՝ ուղղված ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը,
անարդյունավետ են։

Այս առնչությամբ ՌԴ
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանության մեջ նշվում է, որ 2020 թվականի նոյեմբերի
9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին, 2022 թվականի հոկտեմբերի
31-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների
փաթեթը այլընտրանք չունեցող «ճանապարհային քարտեզ» է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության
կայացման գործընթացում։ Այդ փաթեթը ներառում է Հայաստանի և Ադբեջանի միջև հարաբերությունների
կարգավորման գործընթացի բոլոր առանցքային ոլորտները՝ տնտեսական և տրանսպորտային կապերի,
հաղորդակցությունների ապաշրջափակում, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում, խաղաղության
պայմանագրի կնքում, հանրային ու փարձագիտական շրջանակների միջև երկխոսության զարգացում։

«Այս պայմանավորվածություններն ուժի մեջ են, կողմերից ոչ
մեկը հետ չի կանչել դրանց ներքո դրված իր ստորագրությունը։ Հաշվի առնելով Հայաստանի
և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բացակայությունը, մենք չափազանց վտանգավոր
ենք համարում այս կարևոր փաստաթղթերից հրաժարվելու փորձերը։ Այդպիսի քայլն անխուսափելիորեն
կհանգեցնի լուրջ ռիսկերի, առաջին հերթին հենց Հայաստանի համար։ Արևմտյան կեղծ միջնորդների
օգնությամբ այս մարտահրավերը շրջանցել չի հաջողվի։ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն, ի տարբերություն
Ռուսաստանի, չեն ջանում խաղաղություն ու կայունություն բերել Հայստան կամ Հարավային
Կովկասի այլ երկրներ։ Նրանց նպատակը բոլորովին այլ է․ ստվերել մեզ և տարածաշրջանային
մյուս դերատակարներին, ստեղծել լարվածության նոր օջախ Բալկաններից, Մերձավոր Արևելքից
և Ուկրաինայից հետո»,- նշել է Զախարովան։