ABCMEDIA
Կատար Գրան Պրի․ Վարազդատ Լալայանը՝ չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը` արծաթե մեդալակիր

Կատար Գրան Պրի․ Վարազդատ Լալայանը՝ չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը` արծաթե մեդալակիր

Կատարի
մայրաքաղաք Դոհայում ավարտվեց ծանրամարտի Գրան Պրի առաջնությունը։ Մրցութային վերջին
օրը մրցահարթակ էին դուրս եկել գերծանր քաշային տղամարդիկ, որտեղ Հայաստանը ուներ 2
ներկայացուցիչ։

Մեր 2 մարզիկներն էլ հիանալի ելույթ ունեցան՝զբաղեցնելով պատվո հարթակի առաջին երկու
աստիճանները։ Երկամարտի 441 կգ արդյունքով (200 + 241) առաջնության հաղթող դարձավ Վարազդատ
Լալայանը, երկրորդ տեղը զբաղեցրեց Սիմոն Մարտիրոսյանը, որը գրանցեց երկամարտի 430 կգ
արդյունք (190 + 240):

Առաջնությանը չէր մասնակցում Բահրեյնը ներկայացնող Հայաստանի հավաքականի նախկին անդամ
Գոռ Մինասյանը, սակայն նա մրցավայրում էր և օգնում էր մեր մարզիկներին և մարզիչներին։