ABCMEDIA
Հայաստանի և Հունաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել

Հայաստանի և Հունաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել

ՀՀ պաշտպանության
նախարար Սուրեն Պապիկյանի
՝ Հունաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում դեկտեմբերի 14-ին երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության
մասին համաձայնագիր է ստորագրվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

«Տեղի է ունեցել ՀՀ
պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Հունաստանի ազգային պաշտպանության նախարար
Նիկոլաոս Դենդիասի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական պաշտպանական
համագործակցությանն առնչվող հարցեր։

Երկուստեք արձանագրվել է համագործակցության զարգացման մեծ ներուժը, և պայմանավորվածություն
է ձեռք բերվել այն զարգացնել նոր թափով՝ ներառելով ռազմատեխնիկական, փորձի փոխանակման,
կրթական, ուսումնավարժական, մարտավարական պատրաստության և այլ ուղղություններ։

Հանդիպման ավարտին
Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության
կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության
մասին» համաձայնագիրը։

Պաշտպանության նախարարները
հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ» – 
ասված է
հաղորդագրության մեջ։