Ռուս խաղաղապահները
Շուշիի շրջանում ևս մեկ դիտակետ են փակել։ Այսմասին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ խաղաղապահ զորակազմի
գործունեության վերաբերյալ իր ամենօրյա տեղեկագրում։
«Լեռնային Ղարաբաղի
զինված կազմավորումների լուծարման և զինաթափման հանգամանքով պայմանավորված՝ օրվա ընթացքում
փակվել է ռուսական խաղաղապահ զորախմբի մեկ դիտակետ՝ Շուշիի շրջանում։
Ընդհանուր առմամբ,
2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում
փակվել են ռուս խաղաղապահների 8 դիտակետ և 15 ժամանակավոր դիտակետ»,- նշված է տեղեկագրում։
ՌԴ ՊՆ հայտնել է նաև,
որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Արցախում։
«Անխափան կապ է պահպանվում
Բաքվի և Ստեփանակերտի հետ՝ ուղղված արյունահեղության կանխարգելմանը, անվտանգության
ապահովմանը և խաղաղ բնակչության իրավունքների պահպանմանը։
Ռուսական խաղաղապահ
զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»։