Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Բաքվում իրականացվում է շինծու դատավարություն․ ԱԳՆ խոսնակ
Լեռնային Ղարաբաղի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Բաքվում
իրականացվում է շինծու դատավարություն։ Ապօրինի առևանգմանը, որը միջազգային մարդասիրական
օրենքի կոպտագույն խախտում է, այժմ հաջորդում է քաղաքացիական անձի տառապանքը ցուցադրող
տեսանյութերի և լուսանկարների հրապարակումը․ X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի
արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Անի Բադալյանը Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի ունեցող գործընթացը
համարել է բոլոր նորմերի լիակատար անտեսման ցուցադրում։
«Ինչպես պահանջել են բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ
և հաստատություններ, Բաքվում դեռևս պատանդ պահվող ռազմագերիներն ու քաղաքացիական անձինք
պետք է ազատ արձակվեն»,- գրել է Բադալյանը։