ABCMEDIA
Իսրայելի հարվածները Գազայում ջրամատակարարումից զրկել են ավելի քան 1 միլիոն մարդու

Իսրայելի հարվածները Գազայում ջրամատակարարումից զրկել են ավելի քան 1 միլիոն մարդու

Իսրայելի օդային հարվածները վնասել են յոթ օբյեկտներ,
որոնք ջրով և սանիտարական պայմաններով ապահովում էին ավելի քան 1 միլիոն 100 հազար
մարդու: Այս մասին ասված է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի հայտարարության
մեջ։

Որոշ շրջաններում կոյուղաջրերն
ու կոշտ թափոնները այժմ կուտակվում են փողոցներում՝ վտանգելով մարդկանց առողջությանը:

 Իսրայելից Գազա ջրի
մատակարարման ընդհատման պատճառով խմելու ջրի խիստ պակաս է զգացվում, ինչից տուժել է
ավելի քան 650 հազար մարդ։

 Գազայի հատվածում տեղահանվածների
թիվն այժմ գերազանցել է 263 հազարը՝ 40 տոկոսով ավելի, քան երեկ: Ավելի քան 175 հազար
տեղահանված մարդիկ ապաստան են գտել ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքի Պաղեստինի փախստականների
օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) դպրոցներում:

Հաղորդագրության համաձայն՝
Գազայում ավերվել է ավելի քան 1000 բնակարան, մոտ 560-ը լրջորեն վնասվել են և դարձել
անբնակելի։ Եվս 12630 մարդ ավելի քիչ վնաս է կրել։

Գազայի բոլոր 13 հիվանդանոցներն
ու առողջապահական այլ հաստատությունները միայն մասամբ են գործում սննդի պակասի և վառելիքի
սղության պատճառով: Բեյթ Հանունի հիվանդանոցը նույնպես անհասանելի է շրջակա տարածքներին
ու ճանապարհներին հասցված վնասի պատճառով: