ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) կապակցությամբ, որը կանցկացվի նոյեմբերին Բաքվում, Բորդոյի փոխքաղաքապետ Լորան Գիլեմինը հեծանիվով Եվրոպայով կհասնի ադրբեջանա-վրացական սահման: Ըստ սկզբնական պլանի՝ նա պետք է Բորդոյից հեծանիվով հասներ Բաքու։
Այնուամենայնիվ, ճանապարհորդության ծրագիրը վերանայվել է այն բանից հետո, երբ Ադրբեջանի իշխանությունները խորհուրդ տվեցին Ֆրանսիայի քաղաքացիներին չայցելել երկիր: Դրա պատճառը երկու երկրների միջև ծագած լարվածությունն է, որն առաջացել է 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա Բաքվի հարձակումից հետո։
«Հենց որ հասնեմ Վրաստանի և Ադրբեջանի սահմանին, կասեմ, որ խորհրդանշականորեն ինձ համար ավարտվում է COP29-ը»,- որոշել է Լորան Գիլեմինը։