
Բրազիլիան կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել Կուբայի տնտեսական շրջափակումը
Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան խնդրել է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին վերացնել Կուբաի նկատմամբ տնտեսական շրջափակումը․ ասել է նա The Washington Post-ին տված հարցազրույցում։
Ըստ թերթի՝ Լուլա դա Սիլվան փորձել է համոզել Վաշինգտոնի վարչակազմին, որ Կուբային պետք է հնարավորություն տրվի։
«Ես գիտեմ, որ եթե ԱՄՆ-ն նստի բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե այն սեղանի շուրջ, որտեղ նրանք կարծիքներ են պարտադրում, ապա Կուբան կմասնակցի»,- ասել է Բրազիլիայի նախագահը՝ նշելով, որ Կուբան ցանկանում է երկխոսություն Վաշինգտոնի հետ։


