
Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 2988 մարդ
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 2988։
Նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Լիբանանում Իսրայելի կողմից երկրի հարավային և հարավարևելյան շրջաններում իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 37 մարդ, ևս 222-ը վիրավորվել են։
«Մարտի 2-ին ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր զոհված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը հասել է 2988-ի, իսկ վիրավորների թիվը՝ 9210-ի», – ասվում է նախարարության զեկույցում, որը հրապարակվել է X-ում։


