17 Մայ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ․ Ռոբերտ Ամստերդամ

Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ․ Ռոբերտ Ամստերդամ

Ես խորապես ցնցված և վրդովված եմ Արմեն Հովհաննիսյանի ողբերգական և լիովին կանխելի մահվան փաստով, ով զրկվեց կյանքից պետության հսկողության ներքո գտնվելու ժամանակ: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին այս մեծագույն կորստի համար. գրել է Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։

«Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ։ Չնչին վարչական իրավախախտման (իշխող կուսակցության պաստառը պոկելու) համար պետական ռեպրեսիվ ապարատի գործադրումը և արարքը կամայականորեն քրեականացնելը ոչ միայն իրավունքի կոպտագույն աղավաղում է, այլև ավտորիտար համակարգերին բնորոշ ակնհայտ քաղաքական հետապնդում։ Սա ոչ թե օրենքի կիրառում է, այլ արդարադատության իրականացման անվան տակ պետական լիազորությունների չարաշահում, որն ուղղակիորեն խախտում է իրավական որոշակիության և համաչափության հիմնարար սկզբունքները։

Երբ պետությունը մարդուն զրկում է ազատությունից, այն բացարձակ պատասխանատվություն է ստանձնում նրա կյանքի համար: Այս պարտականությունը կրկնապատկվում է, երբ անձն ունի հոգեկան առողջության խնդիրներ: Այն փաստը, որ Արթուր Հովհաննիսյանը տեղափոխվել է պետական հոգեբուժարան և ժամեր անց հայտնաբերվել կախված, համակարգային ձախողման և քրեական անփութության խարանն է:

Սա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (Կյանքի իրավունք) կոպտագույն խախտում է: Իշխող ռեժիմին չպետք է թույլ տալ սա կոծկել որպես սովորական ինքնասպանություն: Քարոզչական պաստառը կարելի է փոխարինել: Մարդկային կյանքը՝ երբեք: Այս գործով պետք է իրականացվի անհապաղ անկախ միջազգային հետաքննություն, և պետք է սահմանվի բացարձակ պատասխանատվություն»,- գրել է նա։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026