30 Սեպ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել սեպտեմբերի 27-ին Հանրային ՀԸ-ով Թաթայի համերգը եթեր տալու մասին

Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել սեպտեմբերի 27-ին Հանրային ՀԸ-ով Թաթայի համերգը եթեր տալու մասին

Սեպտեմբերի 27֊ին` 44֊օրյա պատերազմը սկսվելու 6֊րդ տարելիցին, Հանրային հեռուստաընկերությունը հեռարձակել է Թաթա Սիմոնյանի համերգի տեսագրությունը։ Այս փաստը հնչեղ արձագանք է գտել հանրության մեջ և արժանացել արդարացի դժգոհության, քննադատության ու վրդովմունքի․ հայտնում են Հանրային հեռարձակողի խորհրդից։

«Հանրային հեռուստաընկերությունը հաջորդ օրը հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ, ընդունել սխալն ու ներողություն խնդրել հանրությունից։

Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի կատարվածի հանգամանքները և իր լիազորությունների սահմաններում համապատասխան միջոցներ կկիրառի պատասխանատուների նկատմամբ՝ հետայսու բացառելու հանրության համար գերզգայուն թեմաների հանդեպ պատասխանատվության բացակայությունը»,- ասված է հաղորդագրությունում։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ