
ԱՄՆ-ն պայմաններ է առաջադրել Իրանին՝ խաղաղության բանակցությունները վերսկսելու համար
Միացյալ Նահանգներն Իրանին է ներկայացրել 5 պահանջից բաղկացած ցանկ, որոնք պետք է կատարվեն խաղաղ բանակցությունները վերսկսելու համար: Սա Վաշինգտոնի պատասխանն է Իրանի նմանատիպ առաջարկին․ հայտնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։
Ըստ գործակալության՝ ԱՄՆ-ն հայտարարել է հետևյալը.
- Վաշինգտոնը չի փոխհատուցի Իրանին պատճառված վնասը,
- Իրանը պետք է դուրս բերի և ԱՄՆ-ին հանձնի 400 կիլոգրամ հարստացված ուրանը,
- Իրանը պետք է պահպանի միայն մեկ գործող միջուկային համալիր,
- ԱՄՆ-ն կապասառեցնի Իրանի սառեցված ակտիվների ոչ ավելի, քան 25%-ը,
- Պատերազմի դադարեցումը բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, հնարավոր է միայն բանակցությունների միջոցով։
«Ֆարս»-ը մեջբերել է անանուն փորձագետների, որոնք կարծում են, որ ԱՄՆ-ն չի ձգտում լուծել խնդիրը, այլ ուզում է հասնել այն նպատակներին, որոնց չի հասել պատերազմի ընթացքում։


