10 Հնս
2026
28° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կաշառքի գործերով առավել խիստ խափանման միջոցներ են կիրառվում․ Արթուր Նահապետյան

Կաշառքի գործերով առավել խիստ խափանման միջոցներ են կիրառվում․ Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեն խիստ է կաշառք տալու և վերցնելու հանցագործությունների դեմ պայքարում․ ասել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։

«Կոմիտեն նաև գնում է ավելի խիստ դատավարական հարկադրանքի միջոցների, այսինքն՝ հիմնական դեպքերում մենք ընտրակաշառք տվող և ստացող քաղաքացիների նկատմամբ գնում ենք առավել խիստ խափանման միջոցի կիրառման՝ դա կարող է լինել կալանք կամ տնային կալանք կիրառելու միջնորդություններ ներկայացնելով դատարան»,- ասել է Նահապետյանը։

Նրա խոսքով՝ 90 տոկոս դեպքերում նախաքննական մարմինների կողմից դատարան ներկայացված խափանման միջոցների միջնորդությունները բավարարվել են, միայն 10 տոկոսի դեպքում է, որ դատարանը կիրառել է այլընտրանքային խափանման միջոցներ կամ առհասարակ չի հաստատել հիմնավոր կասկածը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026