10 Հնս
2026
29° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտին-Փաշինյան հանդիպման վերաբերյալ դեռևս համաձայնություն չկա․ընտրությունների արդյունքները դեռ հրապարակված չեն․ Պեսկով

Պուտին-Փաշինյան հանդիպման վերաբերյալ դեռևս համաձայնություն չկա․ընտրությունների արդյունքները դեռ հրապարակված չեն․ Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման վերաբերյալ դեռևս համաձայնություն չկա ինչպես գրում է ria.ru-ն, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դեռևս որևէ հստակ պայմանավորվածություն չկա։ Դուք գիտեք, որ ընտրությունների արդյունքները, ինչպես սպասվում է, կհրապարակվեն ամսի 14-ին։ Դուք գիտեք, որ ընտրությունների շատ մասնակիցներ պատրաստվում են բողոքարկել արդյունքները, վերահաշվարկ կլինի և այլն, ուստի՝ դա բավականին բարդ և ժամանակատար կլինի», – նշել է Պեսկովը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026