
Իսկ մեզ խոսքի իրավունքից «զրկողներին» կասեմ` փախեք․ Լևոն Զուրաբյան
Բոլոր խոսակցությունները, թե իբր, քանի որ մենք քիչ ձայն ենք հավաքել, ապա իրավունք չունենք խոսելու, կատարյալ անբարոյական հիմարություն են․ գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Ուրեմն այսպես: Բոլոր խոսակցությունները, թե իբր, քանի որ մենք քիչ ձայն ենք հավաքել, ապա իրավունք չունենք խոսելու, կատարյալ անբարոյական հիմարություն են:
Եթե ճշմարտությունը որոշվեր քվեարկությամբ, Հիսուսը չէր խաչվի: 2017 թվականին, բացի մեր փոքրաթիվ ձայներ ստացած կուսակցությունից, համազգային կոնսենսուս էր ձևավորվել, որ Մինսկի խմբի պլանի ընդունումը դավաճանություն է հայ ազգի նկատմամբ, 99%-ը էդպես էին մտածում: Պատմությունը դաժան դաս տվեց այդ 99%-ին:
Հիտլերն ու Մուսոլինին էլ իշխանության են եկել ժողովրդավարական քվեարկությամբ, հետո՞, ուրեմն ճիշտ էի՞ն:
Մեր խոսքը պակաս ճշմարտացի չի դառնում միայն այն պատճառով, որ քիչ ձայն ենք ստացել: Ցավոք սրտի, պատմությունը նորից ապացուցելու է մեր նախազգուշացումների և առաջարկված լուծումների ճշմարտացիությունը:
Իսկ մեզ խոսքի իրավունքից «զրկողներին» կասեմ` փախեք, մենք խոսելու ենք և հասցնելու ենք ճշմարտությունը մեր ժողովրդին»,- գրել է նա։


