10 Հնս
2026
27° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը հայտարարել է, որ մոտ է Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին հարվածելու որոշում կայացնելուն

Թրամփը հայտարարել է, որ մոտ է Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին հարվածելու որոշում կայացնելուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է երկրի զինված ուժերին Իրանի դեմ լայնածավալ ռազմական արշավ սկսելու հրաման տալու հարցըհայտնում է Fox News-ը։

Հորմուզի նեղուցում ամերիկյան ռազմական ուղղաթիռի հետ կապված միջադեպին անդրադառնալով՝ Թրամփն օդաչուների փրկությունն անվանել է «հրաշք»։

Նրա խոսքով՝ այրվող անօդաչու թռչող սարքն ընկել է երկու օդաչուների միջև, բայց չի պայթել։ Թրամփը նշել է, որ անձնակազմին հաջողվել է ուղղաթիռն իջեցնել ջրի վրա և կանխել պայթյունը։

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ մոտ է Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին հարվածելու որոշում կայացնելուն։

«Ես կարող եմ շարունակել դա։ Նրանք հնարավորություն ունեին ստորագրելու համաձայնագիրը և գոյատևելու», – հավելել է Թրամփը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026